Եվրամիությունը մտահոգված է վերջին շրջանում հրադադարի խախտումներով և Արցախ մտնող գազատարի խնդրով։ Այժմ Երևանում գտնվող Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը «Ազատությանը» հայտնել է, որ այս հարցերը քննարկում է պաշտոնական Երևանի և Բաքվի հետ։
«Տեղում վերջին զարգացումները իսկապես շատ անհանգստացնող են։ Վերջին օրերին ես մի քանի զրույցներ եմ ունեցել և Երևանի, և Բաքվի ներկայացուցիչների հետ այս խնդիրների վերաբերյալ։ Բնակաբանար, այս խնդիրները անհանգստացնում են Եվրամիությանը։ Շատ կարևոր է, որ [Արցախ մտնող] գազի խողողվակը հնարավորինս շուտ վերանորոգվի և կրակոցները դադարեն։ Ես Երևանում եմ և այժմ բարձր մակարդակի խորհդակցություններ եմ անցկացնում այստեղ։ Այս խնդիրները բնականաբար, կլինեն իմ հանդիպումների օրակարգում»,- «Ազատությանը» տված գրավոր մեկնաբանությունում հայտնել է Եվրամիության հատուկ ներակայացուցիչը։
Կլաարը գրառում է կատարել նաև թվիթերյան իր էջում՝ նշելով, որ երկօրյա հանդիպումներով Երևանում է։ «Քանի որ միջազգային մթնոլորտն ավելի լարված է, Եվրամիությունն ավելի քան երբևէ հանձնառու է խաղաղ և բարգավաճ Հարավային Կովկասի նպատակին»։
։
Բաքուն, սակայն, կա՛մ հերքում է, կա՛մ պնդում, թե հայկական զինված ուժերն են խախտում հրադադարը։