Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ մեկ գիշերվա ընթացքում խոցվել է ուկրաինական 4 անօդաչու թռչող սարք, այդ թվում՝ «Բայրաքթար» և 187 օբյեկտ:
Շաբաթ օրն էլ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին էր հայտարարել «ռուսական բանակի ծանր կորուստների» մասին։ Նրա հայտնած տվյալներով` ռուսական բանակն արդեն ավելի քան 360 տանկ է կորցրել, 1205 զրահամեքենա, մոտավորապես վեց տասնյակ օդանավ, ավելի քան 80 ուղղաթիռ, հարյուրավոր այլ ռազմական տեխնիկա, մասնավորապես ամենաժամանակակից տեսակները, որոնցով Ռուսաստանը հպարտանում է, նշել է նա։
Ռուս-ուկրաինական պատերազմում կողմերը հաղորդում են միայն հակառակորդի կորուստների մասին, լռելով, կամ հազվադեպ խոստովանելով սեփական զինուժի կորուստները։
Ո՛չ ռուսական, ո՛չ ուկրաինական կողմի հայտնած տվյալները անկախ աղբյուրներից հնարավոր չէ ճշտել։