Ադրբեջանի դիրքորոշումը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում հստակ է և հետևողական. Բաքու

Loading...

Ադրբեջանի դիրքորոշումը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում հստակ է և հետևողական։ «Մենք հարկ չենք համարում կրկնել այն դիրքորոշումը, որը բազմիցս հայտարարել ենք»,- այսօր հայտարարել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը՝ արձագանքելով Հայաստանի արտգործնախարարի հարցազրույցին, որտեղ Արարատ Միրզոյանը ներկայացրել էր պաշտոնական Երևանի դիրքորոշումը Ադրբեջանի կողմից ներկայացված հինգ առաջարկների վերաբերյալ։

«Եթե Հայաստանը նույնպես լրջորեն է վերաբերվում այս հարցին, ապա պետք է ներկայացնի իր կոնկրետ առաջարկները և դրանով իսկ դրսևորի իր պատրաստակամությունը՝ սկսելու առարկայական և արդյունքին միտված բանակցություններ»,- ասված է Ադրբեջանի արտգործնախարարության հաղորդագրությունում։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button