ԱՄՆ-ն իր դաշնակիցների հետ «ջախջախել է» ռուսական տնտեսությունը․ Ջեն Սաքի

Loading...

Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Սաքին հայտարարել է, որ ԱՄՆ-ն իր դաշնակիցների հետ «ջախջախել է» ռուսական տնտեսությունը։

«Ո՞րն է լինելու վերջը, հարցը պետք է ուղղվի Պուտինին: Մենք ամբողջությամբ ջախջախեցինք նրա տնտեսությունը», — ասել է Սաքին ճեպազրույցում:

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ ՌԴ իշխանությունները միջոցներ են ձեռնարկում՝ ռուսական տնտեսությանն աջակցելու համար, և որ հիմքեր կան ենթադրելու, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հետևանքները նվազագույնի կհասցվեն։

Եվրոպական միությունը երեկ հաստատեց Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների չորրորդ փաթեթը, որում ներառված են Ուկրաինայի վրա ռուսական ագրեսիայի հետ առնչություն ունեցող մի շարք ֆիզիկական և իրավաբանական անձինք, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության համար ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտներ։ Քննարկման փուլում են պատժամիջոցներ ավիացիայի և նավաշինության ասպարեզում գործող ռուսական խոշոր ընկերությունների նկատմամբ: Լրացուցիչ սանկցիաներ են ծրագրվում նաև ռուսական բանկերի, մետալուրգիայի և էներգետիկայի նկատմամբ։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button