Բրիտանիայի պատժամիջոցների ցանկում ներառվեցին Միշուստինը, Մեդվեդևը, Շոյգուն, Սիմոնյանն ու նրա ամուսինը և շատ ուրիշներ

Loading...

Բրիտանիան այսօր ընդլայնեց պատժամիջոցների ցանկը՝ այն տարածելով նաև ռուսաստանցի 350 անհատների ու իրավաբանական անձանց վրա։ Սև ցուցակում ներառվեցին բարձրաստիճան պաշտոնյաներ, ռուսական քարոզչամեքենայի աշխատակիցներ, պատգամավորներ, անվտանգության խորհրդի մնացած անդամները, գործարարներ ու Կրեմլին ենթակա լրագրողներ։

Մասնավորապես, Բրիտանիայի պատժամիջոցների նոր ցանկում են Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը, անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, ՊՆ նախարար Սերգեյ Շոյգուն, Կրեմլի աշխատակազմի ղեկավար Անտոն Վայնոն, Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան, RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը և նրա ամուսին Տիգրան Քեոսայանը և շատ ուրիշներ։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button