Իրանի ԱԳ նախարարը Մոսկվայում հանդիպելով Լավովին՝ նաև փոխանցել է Ուկրաինայի արտգործնախարարի ուղերձը

Loading...

Մոսկվայում այսօր կայացել է Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Հոսեյն Ամիր Աբդոլահիանի բանակցությունները։ Հանդիպմանը հաջորդած մամուլի համատեղ ասուլիսում Աբդոլահիանը նաև հայտնել է, որ նախօրեին երկարատև հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ ու վերջինս ուղերձը փոխանցել է Լավրովին։

«Ուկրաինայի արտգործնախարարը խնդրեց պարոն Լավրովին փոխանցեմ, որ Ուկրաինան հանդես է գալիս պատերազմը դադարեցնելու և քաղաքական կարգավորման վրա կենտրոնանալու օգտին», — ասել է նա։

Հոսեյն Ամիր Աբդոլահիանը նշել է, որ Իրանը դեմ է պատերազմին, ինչպես նաև միակողմանի սահմանված պատժամիջոցներին։

Սերգեյ Լավրովը ասել է, որ բանակցությունների ընթացքում Իրանի արտգործնախարարը տեղեկացրել է Ուկրաինայի արտգործնախարարի հետ ունեցած հեռախոսազրույցի մասին և փոխանցել նրա ցանկությունը՝ շուտափույթ դադարեցնելու պատերազմը։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button