Մոսկվան սանկցիաներ է սահմանել Բայդենի, Բլինքենի և ԱՄՆ այլ ղեկավարների դեմ

Loading...

Ի պատասխան Ուկրաինայի պատերազմի կապակցությամբ Ռուսաստանի պետական պաշտոնյաների և ընկերությունների ղեկավարների նկատմամբ Վաշինգտոնի սահմանած պատժամիջոցների՝ Մոսկվան պատժամիջոցներ է սահմանում Միացյալ Նահանգների ղեկավարների նկատմամբ:

Պատժամիջոցների ցանկում են ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը, պետական քարտուղար Էնթոնի Բլինքենը, պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը և մի խումբ քաղաքական ու զինվորական ղեկավարներ:

Այդ սանկցիաներով արգելվում է «սև ցուցակում» հայտնված ամերիկացիների մուտքը Ռուսաստանի Դաշնության տարածք:

Ռուսաստանի արտաքին գերատեսչությունը հայտնել է, որ առաջիկայում ցուցակը կընդլայնվի:

Դրանում կընդգրկվեն օրենսդիրներ, գործարարներ, փորձագետներ, լրատվության ասպարեզում հայտնի գործիչներ, «ովքեր թշնամաբար են տրամադրված Ռուսաստանի դեմ կամ նպաստում են Ռուսաստանում ատելության տարածմանը»:

«Այս քայլն ընդունվում է որպես պատասխան և անխուսափելի է: Դա Միացյալ Նահանգների ներկայիս վարչակազմի ծայրահեղ ռուսատյաց դիրքորոշման, ամերիկյան գերակայությունը պահպանելու հուսահատ փորձերի և պարկեշտության կանոնները խախտելով՝ Ռուսաստանին բոլոր ուղղություններով զսպելու քաղաքականության հետևանք է», — ասվում է հաղորդագրությունում:

Մոսկվան միաժամանակ նշում է, որ չի հրաժարվում պաշտոնական շփումներից, եթե դրանք համապատասխանում են Ռուսաստանի ազգային շահերին:

«Հարկ եղած դեպքում Ռուսաստանը պատրաստ կլինի շփվել նաև «սև ցուցակում» ընդգրկվածների հետ, եթե նրանք իրենց կարգավիճակի բերումով կոչված են հարցեր քննարկել», — ասվում է ՌԴ ԱԳՆ-ի հաղորդագրությունում:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button