Պետքարտուղար Բլինքենը հեռախոսով զրուցել է Ալիևի հետ

Loading...

Միացյալ Նահանգների պետական քարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր հեռախոսով զրուցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Երկու պաշտոնյաները քննարկել են Ուկրաինայի պատերազմին և Հարավային Կովկասի քաղաքական զարգացումներին առնչվող հարցեր: Այդ մասին հայտնել է պետական դեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը:

«Պետական քարտուղարն ընդգծել է ամերիկա-ադրբեջանական երկկողմ համագործակցության կարևորությունը և Միացյալ Նահանգների հավատարմությունը Հարավային Կովկասի խաղաղ, դեմոկրատական և բարգավաճող ապագային նպաստելու տեսլականին»,- ասվում է հաղորդագրությունում:

Անդրադառնալով տարածաշրջանում հայկական և ադրբեջանական ուժերի միջև տեղի ունեցած միջադեպերին` Բլինքենը կողմերին կոչ է արել զսպվածություն դրսևորել և ակտիվացնել դիվանագիտական շփումները չլուծված հարցերի համապարփակ կարգավորման համար:

«Պետական քարտուղարը նաև ընդգծել է Ադրբեջանում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ապահովման կարևորությունը»,- ասվում է Նեդ Փրայսի գրավոր մեկնաբանությունում:

Ալիևի հետ զրույցում Բլինքենն Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակման կապակցությամբ ընդգծել է Միացյալ Նահանգների հանձնառությունը՝ մյուս գործընկերների հետ միասին շարունակելու պատասխանատվության ենթարկել Մոսկվային և նրա կողմնակիցներին:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button