Ռուսաստանի Դաշնությունը դուրս եկավ Եվրոպայի խորհրդից

Loading...

Ռուսաստանի Դաշնությունը դուրս եկավ Եվրոպայի խորհրդից:

Այդ մասին արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի պաշտոնական ծանուցումը փոխանցվել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչին:

Ռուսաստանի արտաքին գերատեսչությունը նշել է, որ «Եվրոպայի խորհրդում մեծամասնություն կազմած ՆԱՏՕ-ի և Եվրամիության երկրները չարաշահում են այդ հանգամանքը և հետևողականորեն կազմակերպությունը վերածում են հակառուսաստանյան քաղաքականության գործիիք»:

Նախարարությունը նշում է, որ Եվրոպայի խորհուրդը փետրվարի 25-ին ընդունել է կազմակերպության կանոնադրական կառույցներում Ռուսաստանի ներկայությունը «սառեցնելու խտրական որոշումը»:

«Այդ պայմաններում մեր երկիրը չի մնա Եվրոպայի խորհրդում: Մարտի 15-ին գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչին կփոխանցվի մեր ծանուցումը Եվրոպայի խորհրդից դուրս գալու մասին»,- ասվում է ՌԴ ԱԳՆ-ի հաղորդագրությունում:

Ռուսական կողմը նշում է, որ պատրաստ է «բաց, գործնական և իրավահավասար կապեր պահպանել Եվրոպայի խորհրդի երկրների հետ»:

Մոսկվան ընդգծում է, որ Եվրոպայի խորհրդից Ռուսաստանի դուրս գալու բոլոր հետևանքների, ինչպես նաև մայրցամաքում մարդասիրական-իրավական ընդհանուր տարածքի քայքայման համար «ամբողջ պատասխանատվությունը կրելու են նրանք, ովքեր ստիպել են Ռուսաստանին դիմել այդ քայլին»:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button