Կիևի ավտոնորոգման կետերից մեկի աշխատակիցները պատերազմի օրերին փոխել են իրենց մասնագիտությունը։ Այստեղ սկսել են վերանորոգել որպես ռազմավար ուկրաինացիներին անցած ռուսական զենքերը՝ ուկրաինական բանակին ու քաղաքի պաշտպաններին հանձնելու համար։
Արհեստանոցի աշխատակից Ալեքսանդր Ֆեդչենկոն ասել է, որ ռուսական զրահամեքենաների վրայից հանված գնդացիրները ձեռքի զենք են դարձնում։ «Որպեսզի դրանք արդեն ոչ թե մեր, այլ թշնամու դեմ ուղղվեն», – նշել է նա։