Զելենսկին ճառով դիմել է ամերիկյան կոնգրեսի անդամներին՝ կրկին կոչ անելով ոչ թռիչքային գոտի ստեղծել

Loading...

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր հեռավար կարգով դիմել է ԱՄՆ Կոնգրեսի անդամներին՝ մեկ անգամ ևս կոչ անելով անել ամեն ինչ Ուկրաինայի օդային տարածքը ոչ թռիչքային գոտի հայտարարելու համար։

«Այսօր Ռուսաստանի գործողությունների պատճառով ուկրաինական երկինքը հազարավոր մարդկանց մահվան պատճառ է դարձել։ Ռազմական գործողությունների սկզբից ի վեր Ուկրաինայի տարածքի ուղղությամբ շուրջ 1000 հրթիռ է արձակվել։ Մենք ողջ աշխարհից խնդրում ենք, որ այս ահաբեկչությունը պատշաճ պատասխանի արժանանա։ Արդյոք ես ձեզանից շա՞տ բան եմ խնդրում։ Եթե, այո, ապա ես կարող եմ այլընտրանք առաջարկել։ Տրամադրեք մեզ ՀՕՊ համակարգեր, օրինակ, C-3000- ներ։ Մենք գիտենք, որ դուք ձեր տրամադրության տակ նման համակարգեր ունեք», — դիմելով ԱՄՆ կոնգրեսի անդամներին՝ հայտարարում էր Զելենսկին։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button