«Ռուսաստանը ողջունում է հայ-թուրքական կարգավորման գործընթացը», – Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ բանակցություններից հետո այսօր հայտարարել է ռուսաստանյան դիվանագիտության ղեկավար Սերգեյ Լավրովը։
Ռուսաստանի արտգործնախարարն անդրադարձել է նաև Հարավային Կովկասի և հարևան երկրների մասնակցությամբ ստեղծված «3+3» ձևաչափին՝ մեկ անգամ ևս ընդգծելով, որ Մոսկվան ցանկանում է, որ դրան միանա նաև պաշտոնական Թբիլիսին։
«Վրաստանը դեռ մտորում է այս հեռանկարային ձևաչափին միանալու շուրջ, սակայն մենք միշտ էլ պատրաստ կլինենք մեր վրաց գործընկերներին տեսնել այդ կառույցի նիստերին», – հայտարարել է Լավրովը։