Միացյալ Նահանգները 800 միավոր ՀՕՊ համակարգ կտա Ուկրաինային

Loading...

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենն այսօր ասել է, որ Վաշինգտոնն Ուկրաինային կտրամադրի 800 միավոր հակաօդային պաշտպանության համակարգեր, որոնք կօգնեն պաշտպանվել ռուսական օդանավերից և հրթիռներից:

Բացի այդ, Միացյալ Նահգանգներն ուկրաինական բանակին կտա 9 հազար հակատանկային շարժական համակարգեր, անօդաչուներ և նռնականետեր:

«Դա կարող է լինել երկարատև և դժվար պայքար, բայց ամերիկացի ժողովուրդն անվերապահորեն կշարունակի սատարել Ուկրաինային խաղաղ բնակչության վրա Պուտինի անբարո և անպարկեշտ հարձակումից պաշտպանվելու գործում»,- ասել է Բայդենը:

Նրա խոսքով, Միացյալ Նահանգներն ամենաարդիական զենքը կուղարկի Ուկրաինա:

«Մենք դա մենակ չենք անում, մեր դաշնակիցները և գործընկերները նույնպես ակտիվացրել են Ուկրաինային անվտանգության հարցում աջակցելու ջանքերը»,- ասել է ԱՄՆ-ի նախագահը և ավելացրել, որ առաջիկայում մատակարարումների ծավալը կավելանա:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button