Միջազգային քրեական դատարանը ցանկանում է հանդիպել Ռուսաստանի ներկայացուցիչների հետ

Loading...

Միջազգային քրեական դատարանն Ուկրաինայի իրավիճակը քննարկելու նպատակով Ռուսաստանի իրավասու մարմինների ներկայացուցիչների հետ հանդիպելու պաշտոնական դիմում է ուղարկել Մոսկվա:

Դատախազ Քարիմ Խանը հայտարարել է, որ Ուկրաինայում տեղի ունեցող մարտական գործողությունների վերաբերյալ դատախազության աշխատանքը կիրականացվի Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի հիմնարար սկզբունքների համաձայն:

«Մենք մեր աշխատանքը կատարում ենք անկախ, անաչառ և բարեխղճորեն, ընդգծեմ՝ մենք ցանկանում ենք համագործակցել բոլոր կողմերի հետ, դրանից ելնելով ես պաշտոնական հայտ եմ ուղարկել Ռուսաստան՝ այդ երկրի իրավասու մարմինների ներկայացուցիչների հետ հանդիպելու և ներկայիս իրավիճակը քննարկելու համար: Շատ կարևոր է, որ Ռուսաստանն ակտիվորեն մասնակցի հետաքննությանը, և ես պատրաստ եմ հանդիպել նրանց {Ռուսաստանի ներկայացուցիչների} հետ»,- ասել է Խանը:

Ուկրաինան Միջազգային քրեական դատարանի անդամ չէ, սակայն ճանաչել է դատարանի իրավասությունը 2013 թվականի նոյեմբերի 21-ից ի վեր երկրի տարածքում կատարված հնարավոր հանցագործությունների հետաքննության հարցում:

Կրեմլը կտրականապես մերժել է Քարիմ Խանի մեկնաբանությունն այն մասին, որ «Ուկրաինայում ընթացող «ռազմական օպերացիայի» կապակցությամբ կան Ռուսաստանի նկատմամբ գործեր հարուցելու ծանրակշիռ հիմքեր»:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button