Պեսկովի խոսքով՝ քննարկվում է Ուկրաինայում շվեդական մոդելի չեզոք պետության ստեղծման հարցը

Loading...

«Կիևի և Մոսկվայի միջև ընթացող բանակցություններում քննարկվում է Ուկրաինայի չեզոքության շվեդական մոդելը», — այսօր լրագրողների հետ զրույցում նշել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Ավելի վաղ բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին հայտարարել էր, որ Կիևն առաջարկում է Ուկրաինայում «ավստրիական կամ շվեդական մոդելի չեզոք ապառազմականացված պետություն ստեղծել»։

Չեզոքության շվեդական և ավստրիական մոդելները ենթադրում են այդ երկրների հրաժարում ՆԱՏՕ-ին անդամակցելուց՝ Արևմուտքի հետ սերտ քաղաքական և տնտեսական կապերի պահպանմանը զուգահեռ։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button