Պուտինն «ազգի դավաճաններ» է անվանել արևմտյան կողմնորոշում ունեցող ռուսաստանցիներին

Loading...

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր այսօրվա ելույթում «ազգի դավաճաններ» է անվանել այն ռուսաստանցիներին, «ովքեր նախընտրում են արևմտյան կենսակերպը»:

Կրեմլի ղեկավարի խոսքով, «փորձելով վնաս հասցնել Ռուսաստանին՝ Արևմուտքը հենց այդ մարդկանց վրա հույս դնում»:

Այդ մասին Պուտինն ասել է Ռուսաստանի շրջանների սոցիալ-տնտեսական աջակցության հարցով տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում:

Պուտինը քննադատել է արևմտյան երկրների քաղաքականությունը, հայտարարելով, թե դրա նպատակն է «չեղարկել Ռուսաստանը և այն դարձնել թույլ, կախյալ երկիր, որը կարելի է իրենց համար նպաստավոր պայմաններում նաև մասնատել»:

Պուտինն ասել է, որ արևմտյան երկրները հույսը դնելու են «հինգերորդ շարասյան» վրա»:

«Ես բնավ չեմ քննադատում նրանց, ովքեր վիլլաներ ունեն Մայամիում կամ Ֆրանսիական Ռիվիերայում, չեն կարող ապրել առանց ֆուա-գրայի, ոստրեների և այսպես կոչված «գենդերային ազատությունների», բայց խնդիրն այն է, որ այդ մարդկանցից շատերը մտածելակերպով այնտեղ են, ոչ թե հայրենիքում, մեր ժողովրդի հետ, Ռուսաստանի հետ»,- ասել է Պուտինը:

Նա հայտարարել է, թե «ռուս ժողովուրդը միշտ կարող է իսկական հայրենասերներին տարբերել սրիկաներից ու դավաճաններից ևվերջիններիս թքելով դուրս կհանի ինչպես պատահմամբ բերանը մտած ճանճի»:

Պուտինի խոսքով, այդօրինակ բնական և անհրաժեշտ ինքնամաքրումը «միայն կնպաստի երկրի ամրապնդմանը»:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button