ԱՄՆ Սենատը ՌԴ ղեկավարության ենթադրյալ ռազմական հանցագործությունները քննելու կոչ անող բանաձև է ընդունել

Միացյալ Նահանգների Սենատը միաձայն ընդունել է բանաձև, որը կոչ է անում հետաքննել Ռուսաստանի կառավարության և անձամբ նախագահ Վլադիմիր Պուտինի ենթադրյալ ռազմական հանցագործությունները:

Փաստաթուղթը, որն ամերիկյան Կոնգրեսում վերին պալատում ներկայացրել է հանրապետական սենատոր Լինդսի Գրեմը, խստորեն դատապարտում է «բռնությունը, պատերազմական հանցագործությունները և մարդկության դեմ հանցագործությունները», որոնք, ըստ նախագծի հեղինակների, իրականացվել են Ուկրաինայում Ռուսաստանի զինված ուժերի կողմից՝ Պուտինի ղեկավարությամբ։

Բանաձևը կոչ է անում Միջազգային քրեական դատարանին հետաքննել Պուտինի, ՌԴ Անվտանգության խորհրդի անդամների, ինչպես նաև ռուսական զինված ուժերի հրամանատարության գործողությունները։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button