Ռուսաստանի հետ բանակցությունները դժվար են ընթանում, բայց կարևոր են, քանի որ ցանկացած պատերազմ ավարտվում է համաձայնագրով»,- անցած գիշեր հեռարձակված ուղերձում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Նրա խոսքով՝ բանակցությունները շարունակվում են և կողմերի նախնական մոտեցումներում որոշակի փոփոխություններ են զգացվում։
«Ինձ տեղեկացրել են, որ բանակցությունների ընթացքում ավելի իրատեսական մոտեցումներ են հնչում։ Ամեն դեպքում, էլի ժամանակ կպահանջվի որպեսզի կայացվող որոշումները բխեն Ուկրաինայի շահերից», – հայտարարել է Ուկրաինայի նախագահը։