«Գաղտնիք չէ, որ Ուկրաինայի հարցում Մոսկվայի և Անկարայի տեսակետները չեն համընկնում», – այսօր Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ Մոսկվայում կայացած բանակցությունների մեկնարկին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Մենք բարձր ենք գնահատում և մեծ հարգանքով ենք վերաբերում Թուրքիայի դիրքորոշմանը։ Այդ երկիրը փորձում է օբյեկտիվորեն լուծել ներկա ճգնաժամից բխող խնդիրները», – հայտարարել է Լավրովը։