«Կիևի և Մոսկվայի միջև ընթացող բանակցություններում քննարկվում է Ուկրաինայի չեզոքության շվեդական մոդելը», – այսօր լրագրողների հետ զրույցում նշել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Ավելի վաղ բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին հայտարարել էր, որ Կիևն առաջարկում է Ուկրաինայում «ավստրիական կամ շվեդական մոդելի չեզոք ապառազմականացված պետություն ստեղծել»։
Չեզոքության շվեդական և ավստրիական մոդելները ենթադրում են այդ երկրների հրաժարում ՆԱՏՕ-ին անդամակցելուց՝ Արևմուտքի հետ սերտ քաղաքական և տնտեսական կապերի պահպանմանը զուգահեռ։