Թեհրանը ազատ է արձակել իրանական դատարանների կողմից երկարատև ազատազրկման դատապարտված Մեծ Բրիտանիայի երկու քաղաքացիներին։
Thomson Reuters հիմնադրամի աշխատակից, իրանական ծագում ունեցող Նազանին Զագարի-Ռետկլիֆը ձերբակալվել էր 2016 թվականի ապրիլին՝ Թեհրանի միջազգային օդանավակայանում։ Իրանական իշխանությունները նրան մեղադրել էին իսլամական հանրապետության իշխանությունների տապալմանն ուղղված դավադրության մասնակցելու համար։ Այսօր ազատ արձակված մյուս բրիտանացին՝ Անուշե Աշուրին ևս իրանական ծագում ունի։
Իրանական հատուկ ծառայությունները Աշուրիին ձերբակալել էին 2019 թվականին։ Հետագայում նա դատապարտվել էր 10 տարվա ազատազրկման Իսրայելի հետախուզության՝ «Մոսադի» հետ համագործակցելու մեղադրանքով։