Վարշավան կոչ է անում Ուկրաինայում ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելություն տեղակայել

Լեհաստանի փոխվարչապետ Յարոսլավ Կաչինսկին առաջարկում է Ուկրաինայի տարածքում Հյուսիսատլանտյան դաշինքի խաղաղապահ առաքելություն տեղակայել։ Այս մասին Կաչինսկին հայտարարել է անցած գիշեր Կիևում՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումից հետո։

«Կարծում եմ, որ անհրաժեշտ է խաղաղապահ առաքելություն ձևավորել ՆԱՏՕ-ի կամ մեկ այլ՝ ավելի լայն ներգրավվածություն ունեցող միջազգային կառույցի հովանու ներքո, որն ի վիճակի կլինի պաշտպանել ինքն իրեն և գործել Ուկրաինայի տարածքում», – նշում էր Լեհաստանի փոխվարչապետը։

Յարոսլավ Կաչինսկին Կիև էր ժամանել Եվրամիության բարձրաստիճան պատվիրակության կազմում, որում ընդգրկված էին նաև Լեհաստանի, Չեխիայի և Սլովենիայի վարչապետերը։ Պետական այս գործիչներն առաջին օտարերկրացի բարձրաստիճան պաշտոնյաներն էին, որ Ուկրաինայի մայրաքաղաք ժամանեցին ռազմական գործողությունների սկզբից ի վեր։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button