ԱՄՆ-ը չի ցանկանում երրորդ համաշխարհային պատերազմ սկսել․ Սպիտակ տուն

Loading...

Միացյալ Նահանգները չի ցանկանում երրորդ համաշխարհային պատերազմ սկսել, հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Սաքին։

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, ելույթ ունենալով ԱՄՆ Կոնգրեսի անդամների առջև, կոչ էր արել Ուկրաինայի վրա ոչ թռիչքային գոտու ռեժիմ սահմանել։

Սաքին նշել է, որ Վաշինգտոնի մերժումը կապված է ԱՄՆ ազգային անվտանգության շահերի հետ։ «Ինչպես ավելի վաղ ասել ենք, ոչ թռիչքային գոտին մեզնից և ՆԱՏՕ-ից կպահանջի պոտենցիալ խոցել ռուսական ինքնաթիռները: Մենք շահագրգռված չենք ներքաշվել երրորդ համաշխարհային պատերազմի մեջ», — հայտարարել է նա:

Միևնույն ժամանակ, Սաքին պարզաբանել է, որ ԱՄՆ-ը տարբերություն չի տեսնում Ուկրաինայում մարդասիրական և ռազմական ոչ թռիչքային գոտիների միջև, քանի որ երկու տարբերակներն էլ կհանգեցնեն հակամարտության հետագա սրման։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button