Դատական գործերի մակագրման համակարգը կվերագործարկվի, առգրավված բանալիները վերադարձվել են

Դատական գործերի մակագրման համակարգի առգրավված բանալիները վերադարձվել են Դատական դեպարտամենտին, ֆեյսբուքյան իր էջում գրել է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

Տեղեկացնելով, որ փորձագետի կողմից արդեն ուսումնասիրվել են հետազոտման ենթակա օբյեկտները, և համակարգի վերագործարկումն ու շահագործումը չի կարող բացասաբար անդրադառնալ փորձաքննության օբյեկտիվության և լիարժեքության վրա՝ գլխավոր դատախազի խորհրդկանը նշել է, որ քրեական գործով առգրավված՝ համակարգի գործարկման և շահագործման առգրավված բանալիները վերադարձվել են, և Դատական դեպարտամենտի ղեկավարին հայտնվել է, որ մակագրման համակարգը կարող է վերագործարկվել։

Դատական գործերի էլեկտրոնային, այսինքն համակարգչի միջոցով մակագրման ձևը դադարեց գործել, երբ նախորդ տարվա ամռանը Ազգային անվտանգության ծառայությունում (ԱԱԾ) հարուցված մի քրեական գործով առգրավվեցին Վարչական, Սնանկության, Վերաքննիչ, Երևանի ընդհանուր իրավասության դատարանների համակարգչային ծրագրերի սերվերների մուտքի և կառավարման բանալիները, ինչից հետո գործերը մակագրում են դատարանների նախագահները՝ այբբենական կարգով։

Հայտարարելով, որ ավելի քան կես տարի համակարգիչների փոխարեն դատարանների նախագահներն են որոշում, թե որ դատավորը պետք է քննի որևէ գործ՝ մարդու իրավունքների արդեն նախկին պաշտպան Արման Թաթոյանն էր իր արտահերթ զեկույցներից մեկում սա համարել անձի արդար դատաքննության իրավունքի ոտնահարում։
Մի շարք փաստաբաններ ու ընդդիմադիր գործիչներ ևս տևական ժամանակ պնդում էին, որ քաղաքական հնչեղություն ունեցող գործերը մակագրվում են իշխանությանը ցանկալի դատավորներին։

ԱԱԾ-ից ավելի վաղ «Ազատությանը» փոխանցել էին, որ այս գործով դեռևս մեղադրյալներ չկան։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button