Թուրք գործարար Բայրաքը պնդել է, որ բավարար միջոցներ ունի «Չելսին» գնելու համար

Loading...

Թուրք գործարար Մուհսին Բայրաքը ասել է, որ իր ընկերությունը պատրաստվում է մինչև ուրբաթ հայտ ներկայացնել անգլիական «Չելսի» ֆուտբոլային ակումբը գնելու համար, և ցանկացած գործարքի դեպքում կցանկանար ստանալ պատժամիջոցների տակ ընկած ռուսաստանցի օլիգարխ Ռոման Աբրամովիչի օրհնությունը։

Նրա կարծիքով` «Չելսիի» համար առաջարկները մոտավորապես մեկ միլիարդ ֆունտ կլինեն, հաշվի առնելով, որ ֆուտբոլային ակումբը զրկվել է հովանավորներից, իսկ իր ընկերությունը երկու անգամ ավելի շատ գումար է նախատեսել «Չելսին» ձեռք բերելու համար։

Աբրամովիչը 2003 թվականին «Չելսին» գնել էր 140 միլիոն ֆունտով։ Նա հիմա վաճառքի է հանել ֆուտբոլային ակումբը` ակնկալելով 3 միլիարդ ֆունտի գործարք։

Թուրքական որոշ լրատվամիջոցներ կասկածում են, որ Մուհսին Բայրաքը «Չելսին» գնելու բավարար միջոցներ ունի, նման առաջարկ անելով պարզապես գովազդում է իր անունը։ Սակայն AB Croup Holding ընկերության նախագահ Մուհսին Բայրաքը պնդում է, որ բավարար կարողություններ ունի անգլիական ակումբը գնելու համար։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button