Լվովում հանդիպել են Ուկրաինայի և Թուրքիայի արտգործնախարարները

Loading...

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն նախօրեին Մոսկվայում կայացած բանակցություններից հետո այսօր Ուկրաինայի Լվով քաղաքում հանդիպել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբային։

Չավուշօղլուն ասել է, որ երկու երկրներ կատարած այցերի արդյունքները մեծացրել են կրակը դադարեցնելու հույսերը։

Նա վերահաստատել է Անկարայի դիրքորոշումը՝ աջակցում են Ուկրաինայի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը։

Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան ասել է, որ Կիևի առաջնահերթ պահանջն է հրադադար հաստատելը և մարդասիրական միջանցքներ բացելը՝ խաղաղ բնակիչներին տարհանելու համար։ Նաև նշել է, թե պատրաստ է շարունակել երկխոսությունը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ, եթե Ռուսաստանը տրամադրված է լուրջ երկխոսության և կոնկրետ արդյունքների։

Այսօր Թուրքիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահի հետ, իսկ երեկ կայացել էր Էրդողան-Զելենսկի հեռախոսազրույցը։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button