Պատժամիջոցների պայմաններում Մոսկվայից արտասահման մեկնողները գերադասում են Թուրքիան և Հայաստանը

Մոսկվայից արտասահման մեկնելու համար ամրագրած տոմսերը վկայում են, որ Հայաստանը ռուսաստանցիների նախընտրած երկրներից մեկն է։ «Ինտերֆաքսը», վկայակոչելով «Авиасейлс» ծառայության տվյալները, հաղորդում է, որ մարտի կեսերին մեկ ուղղությունով Մոսկվայից դուրս մեկնելու համար դեպի Թուրքիա ամրագրվել է ընդհանուր արժեքով 38,5 հազար ռուբլու, իսկ դեպի Հայաստան՝ 27,1 հազար ռուբլու տոմսեր։

Մյուս ուղղությունները Կենտրոնական Ասիայի երկրներն են՝ Ուզբեկստան, Ղրղըզստան, Տաջիկստան։ Այդ երկրներ մեկնելու համար ամրագրված տոմսերը համեմատաբար քիչ են՝ 15 հազարից մինչև 21,5 հազար ռուբլի։

Տվյալները վերաբերում են մարտի 10-16-ը տոմսերի որոնմանն ու ամրագրմանը, որոնց թռիչքները նախատեսված են առաջիկա չորս շաբաթների ընթացքում։

Նշենք, որ պատժամիջոցների պատճառով Ռուսաստանից արտասահման մեկնելու հնարավորությունները խիստ սահմանափակվել են։ Եվրամիությունը, Բրիտանիան, Կանադան և ԱՄՆ-ն փակել են իրենց օդային տարածքը ռուսական ավիափոխադրողների համար։ Փետրվարի 26-ին Եվրամիության ընդունած պատժամիջոցները լիզինգային ընկերություններին պարտադրում են խզել պայմանագրերը ռուսական ընկերությունների հետ և հետ կանչել լիզինգով նրանց տրամադրած օդանավերը։

Ռուսական ավիափոխադրողները ստիպված թռիչքներ են կատարում իրենց համար բաց երկրներ։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button