Չեռնիգովում հացի հերթում զոհվածների թիվը հասել է 13-ի, տասնյակ մարդիկ վիրավորվել են

Չեռնիգովում հացի հերթում զոհվածների թիվը հասել է 13-ի, տասնյակ մարդիկ վիրավորվել են, հայտնել է շրջանի ոստիկանության պետ Վլադիմիր Նիդզելսկին։

Ավելի վաղ հաղորդվում էր 10 զոհվածների մասին։

Երեկ Չեռնիգովի բնակելի թաղամասում կրակի տակ է ընկել բարձրահարկ շենքը, որի մոտ մարդիկ հերթում կանգնած են եղել:

Ուկրաինան պնդում է, որ ռուսական զորքերն են կրակել հացի հերթում կանգնած մարդկանց վրա։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը, մինչդեռ, «ազգայնականների սադրանք» է անվանում տեղի ունեցածը։ «Չեռնիգովում ռուս զինծառայողներ չեն եղել և չկան։ Այդպիսով, բոլոր մահացածները ուկրաինացի ազգայնականների տեռորի զոհ են, կամ այս տեսագրությունը Ուկրաինայի Անվտանգության ծառայության հերթական արտադրանքն է», – չորեքշաբթի օրը հայտարարել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։

Մարիուպոլի քաղաքային խորհուրդն էլ հայտնում է, որ երեկ քաղաքից մոտ 11 հազար մարդ է մեկնել Զապորոժիե։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button