Բուլղարիան անցանկալի անձ է հռչակել 10 ռուս դիվանագետի

Բուլղարիան անցանկալի անձ է հռչակել Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչության 10 աշխատակցի, որոնց 72 ժամ է տրվել երկիրը լքելու համար։ Այս մասին հայտարարել են Բուլղարիայի արտգործնախարարությունը և Սոֆիայում ՌԴ դեսպանատունը։

ՏԱՍՍ գործակալությունը մեջբերում է Բուլղարիայում Ռուսաստանի դեսպան Էլեոնորա Միտրոֆանովային, ով Բուլղարիայի իշխանությունների գործողությունները որակել է «ծայրաստիճան ոչ բարեկամական արարք»։

Բուլղարիայի արտգործնախարարությունը ռուս դիվանագետների արտաքսման պատճառների վերաբերյալ մանրամասներ չի հայտնել՝ բավարարվելով «դիվանագիտական կարգավիճակի հետ անհամատեղելի գործողությունների համար» ձևակերպմամբ։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button