Լվովի օդանավակայանի մերձակա տարածքը հրթիռակոծվել է

Loading...

Լվովի քաղաքապետը հայտնել է, որ քաղաքի օդանավակայանի մերձակա տարածքը ենթարկվել է ռուսական ուժերի հրթիռային հարվածների, սակայն հրթիռները չեն խոցել հենց օդանավակայանը։

Ըստ Անդրեյ Սադովիի՝ ռուսական հրթիռային հարձակման հետևանքով ավերվել է ինքնաթիռների վերանորոգման գործարանը, սակայն աշխատողներ չեն եղել ներսում, և տուժածներ չկան։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ առավոտյան Լվովում պայթյուններ են լսվել, քաղաքի վրա ծուխ է տարածվում։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը, իր հերթին, տեղեկացնում է, որ ռուսական օդուժը բարձր ճշգրտության հրթիռային զինատեսակներով հարվածներ է հասցրել Ուկրաինայի զինված ուժերի զրահատեխնիկայի, զենքի և զինամթերքի պահեստներին։

«Հրթիռային զենքի մարտական կիրառումն իրականացվել է միջին և ցածր բարձրություններից», — ասված է հաղորդագրությունում:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button