Խարկովում Ռուսաստանի զինուժն անտեսում է խաղաղ բնակիչների կյանքը․ HRW

Loading...

Միայն պատերազմի առաջին 11 օրվա ընթացքում Ուկրաինայի մեծությամբ երկրորդ քաղաքում՝ Խարկովում զոհվել կամ վիրավորվել է 450 խաղաղ բնակիչ: «Խարկովում Ռուսաստանի զինված ուժերն անտեսում են խաղաղ բնակիչների կյանքը՝ բազմիցս հարձակվելով բնակավայրերի վրա», — հայտարարել է Human Rights Watch-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրեն Հյու Ուիլյամսոնը Ուկրաինայում ռուսական բանակի գործողությունների վերաբերյալ կազմակերպության զեկույցում։

Զեկույցում ասվում է, որ ավիահարվածներ են հասցվել և գնդակոծվել են բազմաբնակարան շենքեր, դպրոցներ, եկեղեցիներ և խանութներ: Մարդիկ մնացել են առանց սննդի և դեղորայքի:

Հրթիռակոծությունը վնասել է քաղաքի ենթակառուցվածքը՝ բնակիչներին զրկելով կենսական ծառայություններից, ինչպիսին են էլեկտրամատակարարումը, ջեռուցումը և ջրամատակարարումը:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button