Ձերբակալվել է Բուլղարիայի նախկին վարչապետ Բոյկո Բորիսովը

Loading...

Ձերբակալվել է Բուլղարիայի նախկին վարչապետ և «Քաղաքացիները հանուն Բուլղարիայի եվրոպական զարգացման» աջակողմյան ուժի առաջնորդ Բոյկո Բորիսովը։

Պաշտոնական հաղորդագրությունների համաձայն, Բորիսովից բացի ձերբակալվել են նաև նրա մի խումբ նախկին ենթականեր՝ այդ թվում ֆինանսների նախկին նախարարը։

Բուլղարական աղբյուրները փոխանցում են, որ ձերբակալությունները կապված են Եվրամիության օգնության չարաշահման դեպքերի քննության հետ։

Վերջին օրերին Սոֆիա էր այցելել Եվրամիության դատախազության ղեկավար Լաուրա Կովեսին։ Նրա խոսքով՝ իր ղեկավարած գերատեսչությունը Բուլղարիայից բազմաթիվ բողոքներ է ստացել ԵՄ միջոցների չարաշահման հարցով, և այս պահի դրությամբ ավելի քան 120 դեպք հետաքննության փուլում է։

Բոյկո Բորիսովը Բուլղարիայի կառավարությունը գլխավորել է տարբեր տարիների՝ 2009-2013 թվականներին, 2014 -2017-ին, ապա 2017-ից մինչև 2021-ի մայիսը։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button