Միջոցառում նվիրված Ղրիմի և Սևաստոպոլի բռնակցմանը. ելույթ է ունեցել նաև Պուտինը

Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում Ղրիմի և Սևաստոպոլի բռնակցման ութերորդ տարվան նվիրված համերգ-հանրահավաք է կազմակերպվել, որի ընթացքում ելույթ է ունեցել նաև ՌԴ նախագահը։ Վլադիմիր Պուտինի ելույթի կեսից, սակայն, հեռարձակումը, մինչ այս պահը անհասկանալի պատճառով ընդհատվել է։

Եթեր հեռարձակված հատվածում Կրեմլի ղեկավարը խոսել է Ուկրաինայում, այսպես կոչված, ռուսական զինուժի «հատուկ գործողության» մասին, պնդել, որ դրա հիմնական շարժառիթը «ցեղասպանությունն» էր, որն իբր Ուկրաինան իրականացնում էր Դոնբասի ռուսամետ բնակիչների նկատմամբ։

Պուտինը նաև Աստվածաշունչ է մեջբերել, խոսել ռուս զինվորականների սխրանքներից։

Ելույթ է ունեցել նաև RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը: Նա Մայր Ռուսաստանին խնդրել է պատժել նրանց, ովքեր «ռմբակոծում են Մարիուպոլը», մինչդեռ Մարիուպոլը գրոհում են ռուսական զորքերը։

Միջոցառմանը մասնակցում էին հազարավոր մարդիկ` Ռուսաստանի դրոշներով և Ուկրաինայի դեմ պատերազմում ռուսական զինուժի խորհրդանիշը դարձած Z տառը պատկերող պաստառներով:

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button