Մոսկվան կրկին սպառնում է՝ Ուկրաինայի համար ռազմական բեռները ոչնչացնելու է

Loading...

Մոսկվան կրկին սպառնում է ոչնչացնել Ուկրաինայի համար ռազմական բեռները։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Մենք հստակ հասկացրել ենք, որ ցանկացած բեռ, որը կմտնի Ուկրաինայի տարածք և որը մեր կարծիքով զենք է, կդառնա օրինական թիրախ։ Սա միանգամայն հասկանալի է», — RT հեռուստաընկերության հետ զրույցում ասել է Ռուսաստանի դիվանագիտության ղեկավարը։

Լավրովը մասնավորապես զգուշացրել է ՆԱՏՕ-ի անդամ երկրներին՝ Ուկրաինային С-300 (S-300) հրթիռային համալիրների մատակարարման հետ կապված։

Ռուսաստանի արտգործնախարարը պնդել է, որ ԽՍՀՄ-ի օրոք ստեղծված այդ համալիրներն Ուկրաինային տրամադրել ցանկացող երկրները, ինչպիսին Սլովակիան է, նման իրավունք չունեն, քանի որ, ռուսաստանցի պաշտոնյայի խոսքով, խորհրդային պայմանագրերի համաձայն չեն կարող այդ զենքը երրորդ երկրներ ուղարկել։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button