Բայդենը Պուտինին «արյունարբու բռնապետ», «տխրահռչակ ավազակ» է որակում

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը, հերթական անգամ քննադատելով Կրեմլի ղեկավարությանը, Վլադիմիր Պուտինին անվանել է «արյունարբու բռնապետ» և «Ուկրաինայի ժողովրդի դեմ անբարոյական պատերազմ մղող տխրահռչակ ավազակ»։

Չորեքշաբթի օրը լրագրողների հարցին ի պատասխան Բայդենը ռուսաստանցի պաշտոնակցին «ռազմական հանցագործ» էր անվանել։ «Ես կարծում եմ, որ նա ռազմական հանցագործ է»,- հայտարարել էր ԱՄՆ նախագահը։

Մինչ այժմ ամերիկյան վարչակազմը խուսափում էր այդ տերմինն օգտագործել, նույնիսկ երբ այդ մասին ուղիղ հարց էր հնչում։

Հաագայի Միջազգային քրեական դատարանի դատախազ Քարիմ Խանը հայտարարել է, որ կան ողջամիտ հիմքեր Ուկրաինայում Ռուսաստանի ենթադրյալ ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների վերաբերյալ հետաքննություն սկսելու համար։

Վերջին օրերին Լեհաստան և Ուկրաինայի արևմտյան շրջաններ այցից հետո Քարիմ Խանը վերահաստատել է՝ խաղաղ բնակիչների վրա հարձակումները «հանցագործություն է», որը Միջազգային քրեական դատարանը կհետաքննի։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button