Ջո Բայդենը կմասնակցի Բրյուսելում «Մեծ յոթնյակի» հավաքին

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը կմասնակցի հաջորդ շաբաթվա ընթացքում Բրյուսելում կայանալիք «Մեծ յոթնյակի» հավաքին, որի օրակարգում Ուկրաինայի խնդիրն է: Այդ մասին հայտնել է Սպիտակ տան մամլո խոսնակ Ջեն Սաքին:

«Հաջորդ հինգշաբթին՝ մարտի 24-ը նախագահի համար գերհագեցած է, նա կմասնակցի ՆԱՏՕ-ի և Եվրամիության գաթաթնաժողովներին, ապա նույն երեկո ներկա կլինի Գերմանիայի նախաձեռնությամբ գումարվող «Մեծ յոթնյակի» հավաքին»,- ասել է Սաքին:

Նրա փոխանցմամբ, Միացյալ Նահանգները դաշնակիցների և գործընկերների հետ քննարկելու է «այն միջոցները, որոնք լուրջ հետևանքներ կունենան Ռուսաստանի համար»:

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button