Ադրբեջանական իշխանությունները Շուշիում հանդիսավոր միջոցառում են կազմակերպել՝ նվիրված ՄԱԿ-ին Ադրբեջանի անդամակցության 30-ամյակին։
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի փոխանցմամբ՝ միջոցառմանը կմասնակցեն ՄԱԿ-ի կառույցների պաշտոնական ներկայացուցիչները։
«ՄԱԿ-ին Ադրբեջանի անդամակցության 30-ամյակը նշվելու է Շուշայում այս կազմակերպության կառույցների հետ։ ՄԱԿ-ի դրոշը կծածանվի ազատագրված Շուշայում»,- Twitter-ում գրել Հաջիևը։
Ավելի քան մեկ տարի է Հայաստանն ահազանգում է ՄԱԿ-ին կից ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարությանը Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայկական մշակութային արժեքների նկատմամբ լուրջ սպառնալիքների մասին։ Առայսօր ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնագետները տարածաշրջան չեն այցելել։