Ռուսաստանի ավիացիոն իշխանությունները մինչև մարտի 26-ը երկարաձգել են երկրի հարավային օդային տարածքով քաղաքացիական օդանավերի թռիչքների արգելքը։
Ժամանակավորապես սահմանափակված են թռիչքները Անապա, Բելգորոդ, Բրյանսկ, Վորոնեժ, Գելենջիկ, Կրասնոդար, Կուրսկ, Լիպեցկ, Դոնի Ռոստով, Սիմֆերոպոլ և Էլիստա:
Փետրվարի 24-ից Ռուսաստանը փակել է իր հարավային օդային տարածքի մի մասը քաղաքացիական ինքնաթիռների համար՝ Ուկրաինայում պատերազմի ֆոնին: Սահմանափակումը մի քանի անգամ երկարացվել է։