Տափողակով հոկեյի միջազգային ֆեդերացիան հայտնել է, որ մայիսի 13-ից 29-ը Ֆինլանդիայում անցկացվելիք աշխարհի 2022 թվականի առաջնությունում միջազգային մրցաշարերից ժամանակավոր արտաքսված Ռուսաստանի և Բելառուսի հավաքականների փոխարեն կպայքարեն Ֆրանսիայի և Ավստրիայի թիմերը:
«Ա» խմբում (աշխարհի բարձրագուն լիգայում) Հելսինկիում Ռուսաստանի թիմի փոխարեն հանդես կգա Ֆրանսիայի թիմը:
«Բ» խմբում (աշխարհի երկրորդ լիգայում) Տամպերում Բելառուսի փոխարեն խաղալու է Ավստրիայի հավաքականը: Այդ կապակցությամբ ավստրիացիներին «Բ» խմբում կփոխարինեն լիտվացիները: Այդպիսով «Բ» խմբում հանդես կգան ոչ թե 12, այլ 10-ը հավաքականներ: