Բորիս Ջոնսոնը դեմ է Ուկրաինայի պատերազմից հետո Վլադիմիր Պուտինի հետ հարաբերությունների բարելավմանը

Loading...

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը Բլեքփուլում Պահպանողական կուսակցության համագումարում հայտարարել է, որ հնարավոր չի համարում Ուկրաինայում Ռուսաստանի «հատուկ օպերացիայի» ավարտից հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հարաբերությունների բարելավումը:

«Պուտինի հետ հարաբերությունները դրանից [հատուկ օպերացիայից] հետո բարելավելու փորձը, որն արել ենք 2014-ին [Ղրիմի բռնազավթման տարին], կնշանակեր կրկնել նույն սխալը», — հայտարարել է Ջոնսոնը Բլեքփուլում:

Կուսակցության համագումարի պատվավոր հյուրերի թվում էր Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպան Վադիմ Պրիստայկոն, որին «տորիները» հոտնկայս են ողջունել:

«Այսօր Ռուսաստանից փախչում են տաղանդավոր մարդիկ, նրանք ազատություն են ուզում: Դա Պուտինի ողբերգությունն է, Ուկրաինայի պատերազմը նրա աղետալի սխալն է, այն ինքնին ապացուցում է դեմոկրատիայի և ազատության կարևորությունը: Եթե Պուտինն ունենար ազատ մամուլ, ունենար իր BBC-ին, նա հասկանար, թե ինչ է կատարվելու, կիմանար, որ Ուկրաինայի ժողովուրդը ոտքի կկանգնի, և չէր լսի իր պնակալեզներին»- ասել է Բորիս Ջոնսոնը:

Նրա խոսքով, Պուտինն ուներ Ուկրաինայի վրա հարձակվելու մեկ այլ դրդապատճառ, որը նրա վախն է Ուկրաինայից:

«Նա սարսափել էր, որովհետև Ուկրաինայում իսկապես կար ազատ մամուլ, իսկապես ազատ ընտրություններ էին»,- ասել է Բրիտանիայի վարչապետը:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button