Բուլղարիայում ամերիկյան Stryker գումարտակ է տեղակայվելու

Loading...

Բուլղարիայում ամերիկյան Stryker կոչվող գումարտակ է տեղակայվելու՝ ՆԱՏՕ-ի անդամ այդ երկրի պաշտպանությունը ուժեղացնելու համար։

Այդ մասին բանակցել են Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը և Բուլղարիայի վարչապետ Կիրիլ Պետկովը Սոֆիայում կայացած հանդիպմանը։

Հանդիպմանը հաջորդած մամուլի համատեղ ասուլիսում Բուլղարիայի վարչապետն ընդգծել է, որ մարտական զորախմբի հրամանատարը բուլղարացի է լինելու։

Պենտագոնի ղեկավարը կարևորել է ՆԱՏՕ-ի բազմազգ մարտական խումբ ստեղծելու Բուլղարիայի հայտարարությունը։ «Դա կարևոր քայլ է, և մենք ամբողջովին աջակցում ենք»․- ասել է Լլյոդ Օսթինը։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button