Բուլղարիան չի երկարաձգի պայմանագիրը «Գազպրոմի» հետ

Loading...

Բուլղարիայի փոխվարչապետ և ֆինանսների նախարար Ասեն Վասիլևն այսօր Ազգային ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է, որ Ուկրաինայի պատերազմն անհնարին է դարձնում «Գազպրոմ» ռուսական ընկերության հետ պայմանագրի երկարաձգումը:

Գազի մատակարարման գործող պայմանագրի ժամկետը սպառվում է այս տարվա դեկտեմբերի 31-ին:

«Այսօրվա պայմաններում մենք չունենք «Գազպրոմի» հետ բանակցելու հնարավորություն»,- ասել է Վասիլևն, ավելացնելով, որ Բուլղարիան կարող է բնական վառելիք ստանալ Տրանսբալկանյան գազատար խողովակաշարով:

Այդ խողովակաշարի տարեկան թողունակությունը 20 միլիարդ խորանարդ մետր է, մինչդեռ, Բուլղարիային տարեկան անհրաժեշտ է մոտ 3 միլիարդ խորանարդ մետր գազ:

Բուլղարիան կարող է գազ ստանալ նաև Ադրբեջանից: Բացի այդ, Բուլղարիան ունի հեղուկ գազ ստանալու հնարավորություն:

Ռուսաստանցի փորձագետները պնդում են, թե Բուլղարիայում գազի սակագինը կբարձրանա այն դեպքում, եթե այդ երկիրը բնական վառելիքը ստանա «այլընտրանքային» ուղիներով:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button