ՀՀ ԱԳՆ-ը ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատարին խիստ բողոքի հայտագիր է ներկայացրել

Loading...

Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) մշտական համակարգողի պաշտոնակատար Լիլա Պիտերս Յահիան հրավիրվել է ՀՀ արտաքին գործերի նախարարություն:

Հանդիպման ընթացքում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատարին հայտնվել է, որ Հայաստանի արտգործնախարարությունը խստորեն դատապարտում է Ադրբեջանում ՄԱԿ-ի գրասենյակի ներգրավումը մարտի 18-ին Շուշի քաղաքում կազմակերպված միջոցառմանը, և այդ կապակցությամբ ներկայացվել է արտաքին գործերի նախարարության բողոքի հայտագիրը։

Ադրբեջանական իշխանությունները Շուշիում հանդիսավոր միջոցառում են կազմակերպել՝ նվիրված ՄԱԿ-ին Ադրբեջանի անդամակցության 30-ամյակին։ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն էր ասել, որ այդ միջոցառմանը կմասնակցեն ՄԱԿ-ի կառույցների պաշտոնական ներկայացուցիչները։

Արտաքին գործերի նախարարությունը պահանջել է Միավորված ազգերի կազմակերպությունից քայլեր ձեռնարկել՝ վերականգնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում ՄԱԿ-ի չեզոք դիրքորոշումը։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button