Ռուսաստանը առաջին անգամ “Кинжал” գերձայնային հրթիռներ է կիրառել Ուկրաինայի դեմ

Loading...

Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Իգոր Կոնաշենկովն այսօր ասել է, որ մարտի 18-ին գերձայնային “Кинжал” հրթիռային համակարգով ոչնչացրել են ուկրաինական ստորգետնյա մեծ զինապահեստ, որը գտնվում էր երկրի արևմուտքում՝ Իվանո-Ֆրանկովսկի Դելյատին բնակավայրի մոտ։

Նա նաև ասել է, որ ծովափնյա պաշտպանության “Бастион” համակարգով Օդեսայի մարզում ոչնչացվել է ուկրաինական ուժերի ռադիո-էլեկտրոնային հետախուզության երկու կետ։ Իսկ ռուսական օդուժը հարվածներ է հասցրել Ուկրաինայի 69 ռազմական օբյեկտների։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button