Սիրիայի նախագահը ուրբաթ օրը այցելել է Արաբական Միացյալ Էմիրություններ

Loading...

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը ուրբաթ օրը այցելել է Արաբական Միացյալ Էմիրություններ։

Սիրիայում բռնկված քաղաքացիական պատերազմից հետո, 2011 թվականից ի վեր Ասադը միայն երկու երկիր է այցելել՝ Ռուսաստան և Իրան, որոնք ռազմական աջակցություն են ցուցաբերում իր ռեժիմին։ ԱՄԷ-ը Միացյալ Նահանգների դաշնակիցներից մեկն է համարվում Պարսից ծոցի տարածաշրջանում։

Սիրիայի նախագահը հանդիպել է Աբու Դաբիի թագաժառանգ արքայազն շեյխ Մուհամեդ բին Զայեդի հետ, ով ասել է, թե Սիրիան արաբական աշխարհի անվտանգության հիմնական հենարաններից է Արաբական Էմիրությունները ցանկանում է ամրապնդել համագործակցությունը Դամասկոսի հետ։

Ասադը հանդիպել նաև ԱՄԷ-ի փոխնախագահ ու վարչապետ Մուհամեդ բեն Ռաշիդի հետ, ով հանդիսանում է Դուբայի կառավարիչը։

Վերլուծաբանները գտնում են, որ արաբական պետությունները ձգտելու են վերականգնել ու սերտացնել կապերը Սիրիայի հետ, նաև դիմակայելու համար Թուրքիայի և Իրանի ազդեցությանն ու դերակատարությանը արաբական Սիրիայում։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button