Հռոմի պապ Ֆրանցիսկոսն այցելել է ուկրաինացի հիվանդ երեխաներին

Հռոմի Ֆրանցիսկոս պապն այցելել է մանկական հիվանդանոցում բուժում ստացող ուկրաինացի երեխաներին:

Հռոմի «Մանուկ Հիսուսի» հիվանդանոցի հովանավորն ու կառավարիչը Վատիկանն է:

Փոքրիկ հիվանդները, որոնց թվում կան նաև օնկոլոգիական խնդիրներ ունեցողներ, վերջին օրերին են Ուկրաինայից բերվել Հռոմ:

Ընդհանուր հաշվով «Մանուկ Հիսուսի» հիվանդանոց են ժամանոել 50 ուկրաինացի երեխաներին, որոնցից մի քանիսը շտապ բուժում ստանալու կարիք ունեն:

Կաթոլիկ քահանայապետը վերջին ժամանակաշրջանում Ուկրաինա այցելելու հրավերներ է ստացել՝ այդ թվում Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյից:

Որպես այլընտրանք Վատիկանն առաջարկել է անցկացնել տեսակամուրջ, նշելով, որ «հիմա անհրաժեշտ է հոգևոր առաջնորդների առաքելությունը»:

Ֆրանցիսկոս պապն այս ժամանակաշրջանում բազմիցս կոչ է արել անհապաղ դադարեցնել պատերազմը, իր համերաշխությունն է հայտնել Ուկրաինայի ժողովրդին և շեշտել նրա հետ իր հոգևոր կապը:

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button