«Ադրբեջանի ինքնիշխան տարածքներում» միջոցառումներին միջազգային կազմակերպությունների մասնակցությունը չի մտնում ՀՀ իրավասության մեջ. Բաքու

Loading...

Ադրբեջանի «ինքնիշխան տարածքներում» ցանկացած միջոցառման կազմակերպումը և դրան միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությունը չի մտնում Հայաստանի իրավասության մեջ: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլլաևան՝ մեկնաբանելով 44-օրյա պատերազմից հետո ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված Շուշի քաղաքում կազմակերպված միջոցառմանը Ադրբեջանում ՄԱԿ-ի գրասենյակի ներգրավման կապակցությամբ պաշտոնական Երևանի բողոքը:

«Հայաստանի միջամտությունն այլ պետության ներքին գործերին անհիմն է և անընդունելի»,- ընդգծել է Աբդուլաևան` պնդելով, թե Շուշին «Ադրբեջանի հնագույն տարածքն է»։

Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպության մշտական համակարգողի պաշտոնակատար Լիլա Պիտերս Յահիան հրավիրվել էր Արտաքին գործերի նախարարություն:

Հանդիպման ընթացքում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատարին հայտնվել է, որ Հայաստանի արտգործնախարարությունը խստորեն դատապարտում է Ադրբեջանում ՄԱԿ-ի գրասենյակի ներգրավումը մարտի 18-ին Շուշի քաղաքում կազմակերպված միջոցառմանը։

Արտաքին գործերի նախարարությունը պահանջել է Միավորված ազգերի կազմակերպությունից քայլեր ձեռնարկել՝ վերականգնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում ՄԱԿ-ի չեզոք դիրքորոշումը։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button