Ուկրաինայի պատերազմում զոհվել է առնվազն 902 խաղաղ բնակիչ

Loading...

Փետրվարի 24-ին Ուկրաինայի վրա Ռուսաստանի բանակի հարձակումից ի վեր մարտական գործողությունների զոհ է դարձել առնվազն 902 խաղաղ բնակիչ: 1459 բնակիչ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել:

Այդ տվյալները հրապարակել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը:

ՄԱԿ-ի այդ ատյանի փոխանցմամբ, զոհերի թվում են 179 տղամարդ, 134 կին, 11 աղջիկ, 25 տղա, ինչպես նաև 39 երեխաներ և 514 չափահասներ, որոնց սեռը դեռևս չի նույնականացվել:

Նշվում է, որ մարդկանց զոհվելու և վիրավորվելու հիմնական պատճառ է դարձել «պայթյունի սկզբունքով մեծ տարածքի ավերում առաջացնող զենքի գործադրումը»: Խոսքը, մասնավորապես, ծանր հրետանու, հրթիռների, ռումբերի և համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի մասին է:

ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը նշել է, որ զոհերի և վիրավորների մասին տվյալները մարտական գործողությունների գոտիներից ուշացումով են ստացվում:

ՄԱԿ-ի ներկայացուցիչները չունեն ռազմական գործողությունների շրջաններ մեկնելու և տեղում իրավիճակը գնահատելու հնարավորություն:

Վիճակագրական տվյալները հիմնված են բաց աղբյուրներում հրապարակված թվերի վրա, որոնց արժանահավատությունը երբեմն հնարավոր չէ ստուգել պատերազմի պայմաններում:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button