Ուկրաինայում արգելվել է մի շարք քաղաքական ուժերի գործունեությունը

Loading...

Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհուրդը որոշել է դադարեցնել Ռուսաստանի հետ առնչվող մի շարք կուսակցությունների գործունեությունը: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:

Նրա խոսքով՝ Արդարադատության նախարարությանը հանձնարարվել է հրատապ միջոցներ ձեռնարկել այդ քաղաքական կուսակցությունների գործունեությունը արգելելու համար։

«Քաղաքական գործիչների ցանկացած գործունեություն, որն ուղղված է պառակտմանը կամ համագործակցությանը, հաջողություն չի ունենա, բայց կստանա կոշտ պատասխան,- ասել է Զելենսկին` հավելելով, — բոլորը պետք է հոգ տանեն պետության, Ուկրաինայի շահերի մասին։ Որովհետև դա մեզ համար է, հանուն կյանքի»։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button