Ադրբեջանը համակարգված կերպով լայնածավալ աշխատանք է տանում Ղարաբաղի և արևելյան Զանգեզուրի բարեկարգման ուղղությամբ, հայտարարել է այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևը։
Նա շեշտել է, թե իրենք ընդմիշտ վերադարձել են Ղարաբաղ և արևելյան Զանգեզուր և «այսուհետ ապրելու են այստեղ»` այն անվանելով իրենց «պատմական հողերը»: